Ադրբեջանի մասնակցությունը երևանյան նիստին «հնարավոր է»

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիև, արխիվ

Ադրբեջանը դիտարկում է Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը, նշելով, որ երևանյան նիստը Արևելյան գործընկերության շրջանակներում վերջին հանդիպումն է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ, ասել է․ - «Այդ իսկ պատճառով, հնարավոր է, մենք դրան կմասնակցենք գագաթնաժողովին նախապատրաստվելու կապակցությամբ»: