Այսօր երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներ Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին:
Երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հայկակ Արշամյանի կինը` Գայանե Արշամյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Զաքյան փողոցում գտնվող իրենց տան դիմաց, երբ ամուսինը մեքենան կայանելիս է եղել: Մեքենայում գտնվել է Սուրեն Սաղաթելյանը:
«Տուն վերադառնալիս, Օպերայում նստել են մեքենան մեր, մեր շենքի մոտ մտնելիս՝ հետևից, երբ Հայկակը իջել է մեքենայից, իրեն հասցրել են իջած ժամանակ արդեն, Սուրենը՝ կիսաիջած վիճակում՝ հավանաբար դռնով են առաջին հարվածը տվել: Ու հետո արդեն գցել են գետնին ու ձեռքով-ոտքով ինչքան ուժ ունեն հարվածել են», - պատմեց Գայանե Արշամյանը, - «Լավ խփել են վեց-յոթ հոգով՝ ջանով տղաներ»:
Նրա փոխանցմամբ՝ ամուսինը վնասվածներ է ստացել դիմածնոտային շրջանում, Սուրեն Սաղաթելյանի գլուխն է վնասվել:
Գայանե Արշամյանը նաև տեղեկացրեց, որ երկու քաղաքացիական ակտիվիստների հասցեին սպառնալիքներ չեն հնչել․ - «Ուղղակի աղաղակել են՝ «ախպար ե՞ք, արա» արտահայտությունը, և վերջ, որը, ինձ թվում է, ուղղակի զուտ շեղելու համար է եղել: Ուրիշ սպառնալիք՝ չէ: Ուղղակի տեսել են, որ սև մեքենա է եղել, վեց-յոթ հոգի իջել են, հետո են զգացել արդեն՝ քանի հոգի են, բայց մեքենան հասցրել է տեսնել Հայկակը: Իհարկե, համարներ՝ չէ, դեմքեր չեն հիշում, բնականաբար»:
Կնոջ վկայությամբ՝ նախկինում էլ այս քաղաքացիական ակտիվիստների հասցեին սպառնալիքներ չեն հնչել, և իրենց համար անհասկանալի են տեղի ունեցածի դրդապատճառները:
Տուժողները դիմել են ոստիկանություն: