Բրյուսելում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում կունենա Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Այդ մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։