Խմբով ծեծել են պաշտոնանկություններ պահանջող քաղաքացուն

Your browser doesn’t support HTML5

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի եւ Երեւանտրանս ընկերության տնօրենի պաշտոնանկության պահանջով բողոքի ակցիային մասնակցած 21-ամյա Արման Ալեքսանյանի վրա կեսգիշերին հարձակվել են 10֊-15 հաղթանդամ, սևազգեստ անձինք եւ ծեծել: Ակտիվիստը այս ամենից հետո էլ չի պատրաստվում հրաժարվել պայքարից եւ նշում է, որ շարունակելու է մասնակցել քաղաքապետարանի դիմաց ընթացող նստացույցին։