Նովո Օգարյովոյում ստորագրված փաստաթուղթը մեկնաբանում են հայաստանցի վերլուծաբանները:
«Նախ պետք է նշենք, որ Հայաստանը կատարեց արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն և Եվրամիության և եվրոինտեգրացիայի հետ կապված պարտավորությունների կամ խոստումների կամ գծի կտրուկ փոփոխություն կունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը, Իգիթյանը շարունակեց․ - «Միակ հնարավորությունը, որ կարող էր մի քիչ զարգացնել, աշխուժացնել մեր տնտեսությունը, ես քաղաքականը չեմ ասում, մարդու իրավունքների հետ չեմ ասում, միայն զուտ տնտեսականը՝ դա այդ Խորը և համապարփակ առևտրի գոտու հնարավորություններն էին, որոնք տալիս էին Հայաստանի արտադրողներին Եվրոպական մեծ շուկա, բարձր վճարունակությամբ՝ կես միլիարդ սպառող, այդ շուկա մտնելու հնարավորություն»:
Հարցին՝ արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ պաշտոնական Երևանը գնաց այս քայլին պարզապես Ռուսաստանի կողմից շանտաժի արդյունքում, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարը արձագանքեց․ - «Այսօր Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները առավոտյան մինչև Պուտինի Սերժի հանդիպումը հայտարարում էին, որ մեր ճանապարհը եվրոինտեգրացումն է: Թե ինչ տեղի ունեցավ այնտեղ՝ ես չգիտեմ, նույնիսկ նրանք չգիտեն: Երևի թե Սերժ Սարգսյանը պիտի գա և ասի՝ արդյո՞ք իր վրա՝ որպես անհատի, կամ իր վրա՝ որպես նախագահի, կամ իր վրա՝ որպես Հայաստանի վրա, ճնշում են գործադրել, ինքը պետք է դա ասի, թե՞ դա իր անձնական տեսակետն է, իր կուսակցական տեսակետն է, առայժմ պարզ չէ»:
«Այստեղ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված պրոբլեմներ կան՝ դա պարզ երևում է, որովհետև կա գործադիր իշխանությունը, կա օրենսդիր իշխանությունը, և առայժմ պարզ չէ, թե նրանք ինչ տեսակետ ունեն», - ընդգծեց Իգիթյանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավարը նաև չի կարծում, թե Ռուսաստանը ինչ-որ ճնշում է գործադրել․ - «Այստեղ հարցը ճնշման մասին չէ: Ես նկատել եմ վերջին ժամանակներս, որ Ռուսաստանը ոչ թե ճնշում է Հայաստանին, այլ ուղղակի արհամարհում է: Այսինքն, Ռուսաստանը անում է քայլեր՝ ոչ թե զգուշացնելով Հայաստանին, թե «ահա նայիր, եթե դու այսպիսի գիծ տանես առաջ, ապա ես կանեմ սա, սա, սա», ոչ, Ռուսաստանը, արհամարհելով Հայաստանի շահը, ուղղակի անում էր քայլեր, որոնք կտրականապես դեմ էին Հայաստանի ոչ միայն շահերին, այլ նաև՝ անվտանգությանը»:
«Ճնշումը ենթադրում է շանտաժ, վերջնագրի պես մի բան, բայց այդ վերջնագիրը չէր երևում: Ուղղակի ամեն ինչ այդպես իր հունով գնում էր՝ Խորը և համապարփակ այդ առևտրի գոտու բանակցությունները, հանկարծ մի օր Սերժ Սարգսյանը գնում է հինգ րոպեով մտնում է Պուտինի մոտ, և ռուսական կողմը ներկայացնում է շատ ստորացուցիչ ձևով, որ «Հայաստանի նախագահը եկել է այստեղ և խնդրում է, որ մենք աջակցենք իրեն դեպի Մաքսային միություն ներգրավելու, մտնելու գործընթացում, և մենք կաջակցենք Հայաստանին», - ասաց Հովհաննես Իգիթյանը՝ եզրակացնելով․ - «Ստացվում է, որ ոչ թե Պուտինը ինչ-որ մի առաջարկ է արել, բայց այն հայտարարությունները, որ մենք լսում ենք ռուսական կողմից, և Հայաստանը չի հերքում, ստացվում է, որ ուղղակի Սերժ Սարգսյանը կես ժամով գնացել է Պուտինի մոտ, որ խնդրի, որ Պուտինը թույլ տա, որ մենք մտնենք Մաքսային միություն: Դա անբնական է և տարօրինակ»:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույն թեմայի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Առաջինը դա նշանակում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խնդիրները, որոնք որ կային Ռուսաստանի և Ուկրաինայի և նույնիսկ Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ կապված այդ Մաքսային միության հնարավորության հետ, արձագանքեցին նաև Հայաստանի վրա, որովհետև իրականում Ռուսաստանի իշխանությունները մինչև վերջերս, կարելի է ասել՝ մի քանի շաբաթ առաջ, որևէ լուրջ խնդիրներ չէին տեսնում այդ գործընթացում: Այդ, կարծում եմ, հոգեբանական նույնիսկ այն ընկալումները, որոնք կային պարոն Պուտինի մոտ, ազդեցին այդ դիրքորոշման փոփոխման վրա»:
«Հասկանալի է, որ բավականին լուրջ ճնշումներ են իրագործվել Հայաստանի իշխանությունների վրա, հասկանալի է, որ այդտեղ ամենագլխավոր լծակը անվտանգության խնդիրներն են, որոնք Հայաստանը կարող է ունենալ, կամ Ռուսաստանը կարող է ստեղծել: Որովհետև, ցավոք սրտի, տեսանելի ապագայում որևէ այլ երկիր, որը որ կարող է զինամթերք տրամադրել Հայաստանին և չտրամադրել, ասենք, որոշ այլ տարածաշրջանի երկրների, մնում է Ռուսաստանը», - ասաց Մինասյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը դժվարացավ գնահատական տալ երեկվա իրադարձություններին՝ միայն հայտարարելով․ - «Պարզապես կարող եմ ասել՝ հերթական անգամ արհամարհվեց Հայաստանի ժողովուրդը, այսինքն՝ մեզ չնախապատրաստեցին նման լուրջ հարցի կապակցությամբ, չեղավ որևէ քննարկում, որևէ նախարար կամ վարչապետ չխոսեց նման փաստաթղթի մշակման և նախապատրաստման մասին»:
«Մենք հերթական անգամ փաստի առաջ կանգնեցինք, որի հետևանքները դեռ շուտ է վերլուծել», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը: