Նիկոլայ Գրիգորյանը՝ փրկարար ծառայության գեներալ-մայոր

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանին փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը: