Բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով Վճռաբեկ դատարան երկու դիմում է ներկայացվել։
Դիմումատուներն են՝ այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար առաջին ատյանի դատարանի կողմից տասը տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը։
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը պնդում են, որ թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարաններն այս գործով անօրինական որոշում են կայացրել և պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։
Այս գործն առանձնանում է նրանով, որ տուժող կողմը պաշտպանական կողմերի հետ համակարծիք է։ Դեռ գործի նախաքննության փուլում մեղադրվող 5 զինվորներն էլ հայտարարեցին, թե իրենք Նազարյանին ինքնասպանության չեն հասցրել: Տուժող կողմն էլ հայտարարեց, թե Նազարյանին դաժանաբար սպանել են, իսկ այս գործով չկա որևէ ապացույց, որ սպանությունը կատարել են մեղադրյալի աթոռին հայտնված զինվորները։
Վճռաբեկ դատարանից, սակայն, դիմումատուները արդարության ակնկալիք չունեն։
Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանից հետո, ըստ ամենայնի, իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Վճռաբեկ դատարանը, թերևս, դատական համակարգի օղակներից ամենախայտառակ վիճակում է գտնվում, որովհետև բողոքների գերակշիռ մեծամասնությունը, առանց որևէ հիմնավորման, պատճառաբանության հետ են վերադարձվում», - նշեց Շուշանյանը:
Կապիտան Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը Վճռաբեկ դատարանի հետ ևս հույսեր չի կապում։ Նա նշում է, որ սովորաբար Վճռաբեկ դատարանը բողոքների 5-6 տոկոսն է վարույթ ընդունում, մնացած դեպքերում հետ է ուղարկում՝ ուժի մեջ թողնելով ստորադաս ատյանի որոշումը։
«Վճռաբեկ դատարանը 30-ամյա կապիտան Մանուկյանի վերջին հույսն է»,-ասում է Գևորգյանը, - «Հիմա չգիտեմ՝ իմ պաշտպանյալի բախտը կբերի՞ ինքն էլ ընկնի այդ 5 տոկոսի մեջ»:
Վճռաբեկ դատարան դիմում ներկայացրած թե՛ տուժող, թե՛ պաշտպանական կողմերն իրենց բողոքների հիմքում մատնանշել են այնպիսի հանգամանքներ, որոնք, նրանց կարծիքով, թույլ են տալիս պնդել, որ Նազարյանին ինքնասպանության չեն հասցրել։ Կողմերը պնդում են, որ անցած 3 տարիների ընթացքում դատական մարմինները չկարողացան մի հարցի պատասխան պարզել՝ ով կամ ովքեր են Նազարյանին ծեծել մահվանից մի քանի ժամ առաջ։ Նազարյանի դիակի դատաբժշկական հետազոտության ժամանակ արձանագրվել էին շուրջ 50 մարմնական վնասվածքներ, որոնք պատճառվել են մահվանից վեց ժամ առաջ։ Այս գործով մեղադրվողներն, ըստ քրեական գործի, նման վնասվածքներ չեն հասցրել Նազարյանին։
Հրանտ Գևորգյանն ասում է, որ թեկուզ այս հանգամանքը բավարար ապացույց է պնդելու, որ Նազարյանին իր պաշտպանյալը չի ինքնասպանության հասցրել։
Նույն հանգամանքի մասին վճռաբեկ բողոքում մատնանշել է Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Շուշանյանը մեղադրում է նախաքննական մարմնին՝ նշելով, որ այդ վիճակով գործն ուղարկել դատարան՝ հանցագործություն է։
Ինչպես Շուշանյանն, այնպես էլ Գևորգյանը այս գործի վատ քննության համար մեղադրում են ռազմական ոստիկանությանն ու զինդատախազությանը։ Գևորգյանը նշում է, որ նրանց անգործության հետևանքով մինչև հիմա չեն պարզվել սպայի մահվան պատճառ հանդիսացած իրական մեղավորները, և որ այս կառույցները պարզապես այս գործով պատվեր են կատարել։
Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող մյուս երեք զինծառայողները չեն բողոքարկում առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարան բողոք բերած Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը փոխանցեց, որ իր պաշտպանյալը կորցրել է հույսը։
Հիշեցնենք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ։ Հակոբ Մանուկյանը դատապարտվեց տասը տարվա, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա ազատազրկման: Հարութիկ Կիրակոսյանին դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում, և նա ազատ արձակվեց: