Պաշտոնական Բրյուսելը չի շտապում արձագանքել

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ մնաց որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներըն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Եվրահանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, և պաշտոնական որևէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո:

Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում պիտի նախաստորագրվի ԵՄ - Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:


Էլինա Չիլինգարյան, Բրյուսել