Այս տարի Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) առաջին անգամ կազմակերպեց «բակալավր» որակավորմամբ մասնագետների ընդունելություն:
Խոսելով ՀԱՀ-ում բակալավրի ծրագրի ներդրման մասին` համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը ասել էր, որ դրա շնորհիվ 4 անգամ կավելանա իրենց ուսանողների թիվը:
Համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բակալավրիատի առաջին կուրս այս տարի 300-ից ավելի ուսանողներ են ընդունվել: Ամենամեծ հոսքը եղել է դեպի գործարար կառավարում ֆակուլտետը, մոտավորապես` 170 ուսանող, անգլերեն և հաղորդակցություն ֆակուլտետ ընդունվել է մոտ 60, հաշվողական գիտություններ՝ մոտ 50 ուսանող:
Հիշեցնենք, որ համալսարան ընդունվելու համար դիմորդները միասնական քննություն հանձնում են միայն հայոց լեզվից: Անգլերենի գիտելիքները գնահատող TOEFL քննության միջին գնահատականը 79 է եղել (IELTS քննությանը՝ 6.5):
«78 կամ 6 և ցածր միավորներ ստացածները ընդունվել են պայմանով, որ պետք է հավելյալ անգլերենի 100 ժամանոց դասընթաց անցնեն, որը հաղթահարելու դեպքում միայն կհամարվեն ընդունված ուսանողներ», - ասաց Արինա Զոհրաբյանը: