Հայաստանի կառավարությունը կրթական բարեփոխումներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: Այդ մասին երեկ Արցախի պետհամալսարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ և բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է Հայաստանի Հանրապետությունում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետևել սահմանված չափանիշների պահպանմանը», - Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է վարչապետը՝ պարզաբանելով․ - «Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, և մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը»:
«Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը», - վստահեցրել է Տիգրան Սարգսյանը: