Արաբական լիգան կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ասադի վարչակազմի դեմ

Եգիպտոս - Արաբական լիգայի անդամ պետությունների արտգործնախարարները քննարկում են սիրիական ճգնաժամը, Կահիրե, 1-ը սեպտեմբերի, 2013թ․

Արաբական լիգայի անդամ պետությունները ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը դիմել են կոչով՝ «անհրաժեշտ ու զսպող միջոցներ» ձեռնարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի նկատմամբ, որը, ըստ կոչի հեղինակների, պատասխանատու է քիմիական զենքի կիրառման համար:

Արաբական լիգան նախկինում մեղադրել էլ Ասադի վարչակազմին օրեր առաջ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառելու մեջ, սակայն մինչ օրս կոչ չէր արել միջազգային հանրությանը գործողություններ ձեռնարկել Սիրիայի իշխանությունների դեմ: