Եմենի վարչապետը մահափորձ է վերապրել

Երեկ մահափորձ է իրականացվել Եմենի վարչապետ Սալեմ Բասիդվայի դեմ, սակայն վարչապետը ողջ է մնացել։

Մայրաքաղաք Սանայում անհայտ ահաբեկիչը կրակ է բացել վարչապետին փոխադրող մեքենայի վրա։

Վարչապետին ուղեկցող աշխատակազմի և թիկնապահների խմբի ներկայացուցիչները նույնպես չեն տուժել։

Ահաբեկչի ճակատագրի մասին տեղեկություն չկա։