Թուրքմենստանի նախագահը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ, գեներալ Յարանբուրատ Յազմուրադովին։

Վերջինիս փոխարինել է Գերագույն դատարանի նախկին ղեկավար Ամանմիրատ Խալիևը։

Նախագահը պաշտոններից ազատել է ուժային գերատեսչությունների ևս մի քանի բարձրաստիճան ղեկավարների։