Աֆղանստանում նշանակվել է ներքին գործերի նոր նախարար

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Պակիստանում նախկին դեսպան Ումեր Դաուդզային նշանակել է ներքին գործերի նախարար։

Դաուդզայը փոխարինում է Մուջթաբա Պատանգին, ով խորհրդարանի որոշմամբ պաշտոնանկ է արվել ներքին գործերի նախարարությունում բացահայտված կոռուպցիայի դեպքերի կապակցությամբ։