Երևանի պետական համալսարանը պարզաբանում է հրապարակել ուսման վարձավճարների նոր չափերի սահմանման վերաբերյալ:
Համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ուսման վարձերի բարձրացման հիմնական պատճառը պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությունն է, քանի որ ԵՊՀ անձնակազմի աշխատավարձը, որը միջինը կազմում է 150 հազար դրամ: Վարձավճարների բարձրացումը մեկ ուստարվա ընթացքում ԵՊՀ բյուջեին կավելացնի շուրջ 350 միլիոն դրամ (բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերը միասին վերցված):
«Այս նոր վարձավճարների սահմանման պարագայում, նախորդ տարվա համեմատ, ավելացած ամբողջ գումարը ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը․ - «Արդեն իսկ սեպտեմբերի 1-ից բարձրացվել են տարբերակված հավելավճարները, որոնք վճարվում են մեր պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմին, և բացի դրանից նախատեսվում է հունվարից մոտ 5 տոկոս աշխատավարձերի բարձրացում»:
Թեև վարձերը բարձրանալու են միայն այս տարի բուհեր ընդունվածների համար և չեն տարածվում բուհերում արդեն սովորողների վրա, նոր գները բողոքի ակցիաների առիթ են դարձել, որոնց մասնակցում են բազմաթիվ ուսանողներ, ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսերից: Երիտասարդները պահանջում են չեղյալ համարել վարձավճարները բարձրացնելու որոշումը, իսկ աշխատավարձերը բարձրացնելու համար այլ միջոցներ հայթայթել:
Կրթության մասնագետ, Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կարծիքով, բուհերը պետք է իրենց ծախսերի նախահաշվարկները հաստատեին խորհրդի նիստերում, ինչը տեղի չի ունեցել:
«Չի կարելի նախ բարձրացնել ուսման վարձը, ապա միայն մտածել պատճառաբանությունների մասին», - նկատում է Անահիտ Բախշյանը:
Առաջին կուրսեցիների համար ավելի բարձր վարձավճարներ սահմանած 6 բուհերից միայն Երևանի պետական համալսարանն է պարզաբանում հրապարակել ուսման վարձի բարձրացման պատճառների մասին: