Ամերիկյան բանակի հոգեբույժ, մայոր Նիդալ Հասանին, ով օգոստոսի 28-ին մահվան է դատապարտվել 2009 թվականին Տեխասի նահանգի Ֆորթ Հուդ կայազորի 13 զինծառայողների հրազենով սպանելու համար, այսօր փոխադրել են Կանզասի նահանգի Ֆորթ Լիվենուորթ կայազորի բանտի մահվան դատապարտվածների բաժին։ Մահապատժի ժամկետը հայտնի չէ։
42-ամյա Հասանը Միացյալ Նահանգներում ծնված մահմեդական է, նա, ասել է, որ իր ծառայակիցներին գնդակահարել է արտասահմանում մահմեդականների դեմ անարդար պատերազմ մղելու համար։
Միացյալ Նահանգներում զինծառայողի մահապատիժ վերջին անգամ ի կատար է ածվել 1961 թվականին։