Պուտինն «անհեթեթություն» է որակում Սիրիային հասցեագրված մեղադրանքները

Վլադիմիր Պուտինը «կատարյալ անհեթեթություն» է որակել քիմիական զենքի կիրառման հարցում Սիրիայի կառավարությանը հասցեագրված մեղադրանքները։

Գտնվելով Վլադիվոստոկում, նա ասել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պարտավոր է մտածել Սիրիային հարցվածներ հասցնելու դեպքում այդ երկրի բնակիչների շրջանում անխուսափելի զոհերի մասին։

Պուտինն ասել է, որ Ամերիկայի կողմից Սիրիային հարվածելու միակողմանի որոշումը չափազանց տխուր իրողություն կլինի։