Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն չի տվել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուն՝ ձայների 285 դեմ և 272 կողմ հարաբերակցությամբ:
«Հստակ է, որ օրենսդիրները դեմ էին լինելու ռազմական միջամտությանը», - ասել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ ավելացնելով, որ ինքը չէր շրջանցի խորհրդարանի կամքը:
Մինչդեռ պաշտոնական Վաշինգտոնը դեռ հնարավոր է համարում հարձակումը: Ինչպես ավելի վաղ նշել էր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ իրենք կղեկավարվեն նրանով, թե ինչ է բխում ԱՄՆ-ի շահերից, և այն երկրները, որոնք խախտում են միջազգային չափանիշները՝ քիմիական զենք օգտագործելով, պետք է պատասխանատվության ենթարկվեն: