Երկու շաբաթից Փակ շուկան` որպես «Երեւան սիթի» սուպերմարկետ արդեն պատրաստ կլինի շահագործման։
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ չնայած շուկայի շուրջ բարձրացված մեծ աղմուկին, երկու տարվա պայքարի տարբեր միջոցներին, Երևանն ու երևանցին կորցրեցին մշակութային կարեւոր հուշարձաններից մեկը։
«Մենք գիտենք, որ շենքը կիսով չափ ամբողջովին քանդվել է, և նոր շենք է կառուցվել շուկայի ներսում։ Հետևում շենքն արդեն երևում է. ապակեպատ է, դրա վրա դրված են օդափոխման հզոր համակարգեր։ Այսօր «Հայկական ժամանակ»-ը ներսի տարածության լուսանկարներ է տարածել, որը ցույց է տալիս, որ շենքն ամբողջովին փոխվել է և շուկայի իրական արժեքից՝ ներքին մեծ տարածությունից բան չի մնացել։ Ուղղակի մենք կարծում էինք, որ անօրինականության կամ լկտիության սահմանը չի կարող հասնել Ծածկած շուկային, բայց փորձը ցույց տվեց, որ կարող է ավելին լինել», - ասաց Պետրոսյանը։
Ճարտարապետն այս բոլոր փոփոխությունները ներկայացրել է նաև գրաֆիկական լուծումով ու տեղադրել համացանցում։ Պետրոսյանը, ինչպես ինքն է որակում, այս ապօրինության մեջ մեղադրում է առաջին հերթին Մշակույթի նախարարությանը, հղում անելով օրենքին, որտեղ գրված է, որ հանրապետական հուշարձանի փոփոխությունը կարող է կատարվել միայն ՀՀ կառավարության թույլտվությամբ։ Նա հավելում է, որ Կառավարությունը որևէ քննարկում չի իրականացրել շենքում կատարվելիք փոփոխությունների շուրջ, իսկ Մշակույթի նախարարությունը սեփականատիրոջը թույլատրել է քանդում իրականացնել շենքի հիմքերի մասով:
«Բացարձակ կերպով իր լիազորություններից ավելին գնալով և տալով այդ թույլտվությունը, դրանից հետո արդեն գործընթացը հսկողությունից դուրս է գալիս. Անօրինական շինարարություն կատարողի հետ բանակցություններ եղան՝ դե լավ, քեզ այսքանը թույլ կտանք, սա մի արա և այլն, և այլն, դա կառոււցապատողին տվեց այն ազատությունը, որը եղավ։ Հետո նախարարներ այցելեցին, ասացին շինարարություն տեղի չի ունենում, իբր տեղի ունեցան ապամոնտաժումներ, բայց այն փաստաթուղթը, որ ամենաառաջինը եղել է, փաստորեն, հիմք ստեղծեց այն ամենին ինչին, և մենք վկան եղանք։ Երկու շաբաթից շուկայի բացումն է և բոլորը կտեսնեն, որ դա չի պահպանվել, բայց դա արդեն ուշ կլինի», - նշեց Սարհատ Պետրոսյանը։
Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Ազատաություն» ռադիոկայանի հետ զրույցում ևս փաստում է, որ Փակ շուկան այլևս գոյություն չունի։ Ճարտարապետը նշում է, որ միամիտ էին` կարծելով, որ երկու տարվա պայքարը, գրավոր դիմում-բողոքները պետական տարբեր ատյաններին կզսպեին սեփականատիրոջ ախորժակը։
Քալաշյանը վստահեցնում է, որ պայքարը շարունակելու են, պահանջն էլ նույն է մնալու՝ սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից և հուշարձանը վերադարձնել հանրությանը. - «Հուշարձան այլևս գոյություն չունի, նույնիսկ արտաքին տեսքը չի պահպանվել, իսկ ներքինից գրեթե բան չի մնացել։ Շուկայից մնացել է երկու-երեք հատ կամար, իսկ մեջը բոլորովին նոր կառույց է, որը կապ չունի հուշարձան հասկացողության հետ»։
Ճարտարապետը նշում է, որ օրերս ձևավորել է «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը, որի անդամները` ճարտարապետներ, իրավաբաններ, մշակութի գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ակտիվիստներ, համատեղ ուժերով պայքարելու են Փակ շուկայի վերականգնման համար։
Հարցին, թե արդյոք պայքարն ուշացած չէ, Քալաշյանը պատասխանեց. - «Բազմաթիվ հուշարձաններ ունենք, որոնք տարբեր դարերում կառուցված, ավիրված վիճակում են եղել։ Անհնար բան չկա, եթե հուշարձանի վերաբերյալ դու տվյալներ ունես, ինչքան ուզում է նա վնասված լինի, ասենք օլիգարխը չի եղել պատճառը, այլ երկրաշարժը, կապ չունի դա կարելի է վերականգնել, որովհետև հստակ ունենք փաստագրված նրա տեսքը»։
Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ևս միացել է նախաձեռնությանը։ Խոսելով նախաձեռնությանը միանալու շարժառիթների մասին` Գինոսյանը նշում է, որ չի ցանկանում, որ կրկնվի Գառնու կամրջի օրինակը. - «Սա նաև նախադեպը կլինի, որ նման բարբարոսություն թույլատրողները պատժվեն և որ միայն երիտասարդությունը դուրս չի գալու, այլ ինչ-որ չափով ճանաչված, բայց առավել քան ազգային նկարագիր ունեցող մտավորականներ»։