Քալաշյան. «Փակ շուկա այլեւս գոյություն չունի»

Your browser doesn’t support HTML5

Երկու շաբաթից Երեւանի Փակ շուկան որպես «Երեւան սիթի» սուպերմարկետ արդեն պատրաստ կլինի շահագործման։ Այսօր աշխատողները մեզ ներսում նկարահանումներ անել թույլ չտվեցին, պատճառաբանելով, որ վերեւից հրամանն է այդպիսին։ Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է, որ Փակ շուկա այլեւս գոյություն չունի։