Բերման են ենթարկվել նստացույց անող չորս ակտիվիստներ

Your browser doesn’t support HTML5

Այս գիշեր ոստիկանները բերման են ենթարկել քաղաքապետարանի առջև նստացույց անող չորս ակտիվիստների, ովքեր փորձել են քնելու նպատակով պառկել մուտքի աստիճանահարթակին: Ակտիվիստները ոստիկանության բաժնում պահվել են երեք ժամ և բաց են թողնվել: Նրանք տուգանվել են 50 հազարական դրամով` վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, որը ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելն է, սակայն մտադիր չեն վճարել գումարը և պատրաստվում են բողոքարկել որոշումը դատարանում: