Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների համար «Շենգավիթ-1» վճարային ծառայության յոթ աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը և դատապարտել նրանց 1-ից մինչև 4 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատուն նախնական համաձայնության է եկել բաժանմունքի վեց տեսուչ-վճարողների հետ և 2006-2010 թվականների ընթացքում յուրացման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: Ըստ դատավճռի` բաժանմունքի պատասխանատուի հանձնարարությամբ հիշյալ տեսուչները պարզել են երկրից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ ելքագրել իրենց վստահված կենսաթոշակների գումարները: Նրանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 11 միլիոն 466 հազար 701 դրամի (շուրջ 28 հազար դոլար) վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4 միլիոն 153 հազար 740 դրամ, իսկ դատաքննության ընթացքում՝ 4 միլիոն 528 հազար 750 դրամ, հաղորդում է դատախազությունը:
Բոլոր ամբաստանյալները իրենց մեղավոր են ճանաչել առաջադրված մեղադրանքներում:
Հաղորդագրության համաձայն՝ 4 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, տեսուչ Կ․ Պետրոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ 2011 թվականի մայիսին հայտարարված համաներումը, և պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:
Մյուս հինգ ամբաստանյալները, դատապարտվելով 1 կամ 2 տարվա ազատազրկման, անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատվել են պատիժը կրելուց: