Պայթյուններ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ. զոհվել է մեկ հայ

Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այսօր Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ։

Մասնակիորեն վնասվել են Սուրբ Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։

Սիրիական հակամարտության պատճառով հայ համայնքը ավելի քան հինգ տասնյակ զոհ է ունեցել։