Պաշտոնական Մոսկվան այսօր հրապարակավ առաջարկեց Ուկրաինային քննարկել՝ ինչ հետևանքներ կունենա այդ երկրի ինտեգրացիան Եվրամիության հետ, և ինչ կլինի, եթե Կիևն այդուամենայնիվ համաձայնի Եվրոպական համաձայնագրի փոխարեն Պուտինի առաջարկած Մաքսային միությանը միանալ:
Առաջարկն արեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր ուկրաինացի գործընկերոջ՝ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանը շահագրգռված է բաց խոսակցություն ունենալ բոլոր գործընկերների հետ, եկեք միասին քննարկենք՝ ինչ իրավական, կազմակերպչական ու տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի կողմից համապատասխան համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ, ինչպես նաև նույն հնարավորություններն ու հետևանքները՝ Մաքսային միության հետ կապված»,- Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպման մեկնարկին ասաց Դմիտրի Մեդվեդևը:
Ուշագրավ է, որ բացման՝ բավական կարճատև խոսքում Ռուսաստանի վարչապետը հարկ համարեց հատուկ ընդգծել, որ հանդիպումն անցնում է ուկրաինական կողմի խնդրանքով:
«Մենք Ձեզ հետ համեմատաբար վերջերս էինք հանդիպել, սակայն, Դուք զանգահարեցիք և ասացիք, որ անհրաժեշտություն կա նորից հանդիպել և քննարկել այն ինտեգրացիոն ծրագրերը, որոնցում Ուկրաինան կարող է մասնակցություն ունենալ»,- ասաց Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Իսկ այդ անհրաժեշտությունը, հիշեցնենք, ծագեց այն բանից հետո, երբ ռուսական կողմը շաբաթներ առաջ որոշեց առանց նախազգուշացման և որևէ պատճառաբանության խիստ սահմանափակումներ մտցնել ուկրաինական ողջ արտադրանքի ներմուծման վրա: Փորձագետներն ու ուկրաինացի գործարարները անմիջապես հայտարարեցին, որ դա մաքսային պատերազմ է և պատիժ՝ Պուտինի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու և դեպի Եվրոպա գնալու համար: Ընդ որում, Կրեմլում չեն թաքցնում, որ այդ ժամանակավոր «շոկային թերապիան» կարող է դառնալ տևական: Այդ մասին օրեր առաջ Ռոստովում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե մեր հարևանները որոշեն էականորեն ազատականացնել իրենց մաքսային ընթացակարգերը Եվրամիության հետ, ապա Մաքսային միության երկրներն էլ ստիպված կլինեն պաշտպանական քայլեր ձեռնարկել»,- հայտարարել էր Ռուսաստանի նախագահը՝ անուղղակիորեն ակնարկելով, որ Եվրոպայի հետ առևտուրը ինքնակործան կլինի Ուկրաինայի համար:
«Համաձայնագրի ստորագրման դեպքում անխուսափելիորեն ուկրաինական շուկայում կհայտնվեն ոչ վատ որակի և գնի բազմաթիվ եվրոպական ապրանքներ, որոնք դուրս կմղեն հենց ուկրաինական ապրանքը»,- զգուշացրել էր Վլադիմիր Պուտինը:
Փորձագետները փաստում են՝ կողմերի միջև այժմ կուլիսներում լուրջ քաղաքական բանակցություններ են ընթանում, որոնց ընթացքում Կրեմլն, ըստ էության, վերջին ճիգերն է անում Ուկրաինային ետ բերելու համար:
«Ակնհայտ է, որ այժմ մեծ քաղաքական խաղ է ընթանում»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է «Էքսպերտ Ուկրաինա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բլինովը՝ մանրամասնելով․ - «Մոսկվան վստահ է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագիրը աշխարհաքաղաքական սպառնալիք է իր համար, և հստակ ցույց է տալիս՝ որքան կոպիտ կարող է լինել իր արձագանքը, եթե Ուկրաինան միանա դրան»:
Հատկանշական է, սակայն, որ չնայած ռուսական կողմի այս սպառնալիքներին՝ Ուկրաինայի իշխանությունները առայժմ տեղի չեն տալիս: Մոսկվայում այսօր կայանալիք բանակցությունների նախօրեին, մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կրկին հայտարարել է, թե եվրոպական ինտեգրացիան այլընտրանք չունի:
«Կարծում եմ՝ անհնար է այլևս շրջել ուկրաինական նավի ճանապարհը դեպի Եվրոպա»,- ասում է Ուկրաինայի տնտեսագետների կոմիտեի նախագահ Անդրեյ Նովակը՝ ընդգծելով, որ ռազմավարական այդ ընտրության հիմքում հստակ տնտեսական հաշվարկներ են ընկած:
«Հարցն այն է, թե ինչպես կարող է հիմա Ռուսաստանը գեղեցիկ ձևով դուրս գալ Ուկրաինայի հետ սկսված առևտրային պատերազմից, որպեսզի դա չդիտվի որպես քաղաքական կամ տնտեսական պարտություն»,-ասում է փորձագետը:
Նշենք, որ Մոսկվայում այսօր կայանալիք առանցքային բանակցություններից առաջ Ուկրաինային սատարող հայտարարություններով են հանդես եկել ոչ միայն Եվրամիության, այլև Միացյալ Նահանգների ղեկավարները:
Շնորհավորելով Կիևին անկախության օրվա առիթվ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին աջակցություն է հայտնել այդ երկրի եվրոպական նկրտումներին և ընդգծել, որ Վաշինգտոնը առաջիկայում ևս կշարունակի աջակցել ուկրաինացի գործընկերներին՝ եվրոպական բարգավաճող և ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին: