Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը մտահոգություն է հայտնում, որ գործի քննությունը օբյեկտիվ կերպով չի կատարվում։
Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը երկուշաբթի օրը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։
Մանրամասն ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ Բուդաղյանների հայրը մտահոգություն է հայտնում, որ գործի քննությունը օբյեկտիվ կերպով չի կատարվում և իրականությունը խեղաթյուրելու փորձ է արվում, ուստի նամակում նախագահին խնդրում է գործը իր անմիջական հսկողության ներքո վերցնել։ Ավագ Բուդաղյանը նամակը ավարտում է այս տողերով՝ «Թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը»։
Հունիսի 1-ին Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ, հիշեցնենք, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվեց, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։