Ցուցահանդեսի նպատակը հայ - թուրքական երկխոսությանը նպաստելն է:
Հայազգի լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանն ու ազգությամբ թուրք լուսանկարիչ Վոլքան Դոգարը ցուցահանդեսին կներկայանան մեկ ընդհանուր նախագծով՝ 5-6 րոպե տևողությամբ իրենց նկարահանած ֆիլմում պատկերել են Գյումրու հարևանությամբ գտնվող Բայանդուր գյուղի երաժշտական դպրոցը:
«Շատ փոքր դպրոց էր՝ երեք գործիք էր մոտավորապես, երեխաներն էլ էին քիչ: Այս ֆիլմը այն մասին է, թե ինչպես այս փոքր երեխաները միամտորեն պարզ երաժշտություն են ստեղծում այսպիսի խնդիրների կողքին՝ գտնվելով հենց սահմանի վրա», - ասաց Անուշ Բաբաջյանյանը:
Ցուցահանդեսին մասնակցում է 10 լուսանկարիչ՝ 5-ը՝ Հայաստանից, 5-ը՝ Թուրքիայից: Լուսանկարիչներն աշխատել են զույգերով՝ յուրաքանչյուր զույգում մեկ հայ և մեկ թուրք: Ըստ այդմ՝ ցուցահանդեսին կներկայացնեն հինգ վիդեո աշխատանք և 25 լուսանկար:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամն է: Հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Բուրջու Բեջարմանը պատմեց, որ հայ և թուրք լուսանկարիչներն այս նախագծի շուրջ աշխատել են 2011 թվականի նոյեմբերից:
«Մենք ուզում ենք սահմանները բաց տեսնել մի օր: Մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր Հայաստանի և Թուրքայի միջև՝ համատեղ ջանքերով: Մենք տեսնում ենք, որ հատկապես երիտասարդներն են հետաքրքրվում նման նախագծերով, հենց այդ է պատճառը, որ իրականացնում ենք դրանք», - նշեց ծրագրի ղեկավարը:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնի՝ ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսում արվեստագետները շեշտը դրել են սահմանային գյուղերի բնակիչների ապրելակերպի և փոխհարաբերությունների վրա:
Ցուցահանդեսը կտևի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 7-ը: