Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ֆարաջևին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի լոգոն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները անցած շաբաթ Հայաստանում այցելել են ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջևին:

Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից, օգոստոսի 23-ին կայացած հանդիպման ժամանակ կազմակերպության միջոցով տեղեկատվություն է փոխանակվել գերու և նրա ընտանիքի միջև:

Ադրբեջանցի զինծառայողը գերի է ընկել անցած տարվա հուլիսի 26-ին:

Վերջերս հայկական կողմը Ֆարաջևին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակելու հարցը քննարկելու պատրաստակամություն հայտնեց: