Քաղաքապետարանի առջև ներկայացումը չսկսված բերման ենթարկվեցին ակտիվիստ «դերասանները»

Your browser doesn’t support HTML5

Քաղաքապետարանի առջև նստացույցի արդեն 30-րդ օրը բախում տեղի ունեցավ երիտասարդ ակտիվիստների և քաղաքապետարանը հսկող ոստիկանների միջև, ինչի հետևանքով 9 ակտիվիստ բերման ենթարկվեց ոստիկանական բաժին: Նրանցից երկուսը իգական սեռի ներկայցուցիչներ են՝ Ռուզաննա Գրիգորյանն ու Սոնյա Մսրյանը: Երիտասարդներն այսօր պատրաստվում էին քաղաքապետարանի առջև հումորային ժանրի ներկայացում խաղալ: