Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել այսօր Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը», - ասված է հաղորդագրությունում: - «Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում»:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: