Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հարգել ու պաշտպանել անխտիր բոլորի ազատ արտահայտման ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, այդ թվում՝ կառավարության ընդդիմախոսների, կրոնական ու սեռական փոքրամասնությունների: Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպության՝ այսօր հրապարակած զեկույցում:
«Առաջին հայացքից՝ կարծիքների ազատ արտահայտման հետ որևէ խնդիր Հայաստանում չկա, քննադատական տեսակետներն ազատորեն հնչում են թերթերում, հեռուստատեսությամբ և ինտերնետում, սակայն կան առանցքային թեմաներ, որոնք դուրս են մնում բանավեճերից կամ վերլուծությունից»,- փաստել է իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ու ընդգծել, որ պետության կամ ազգային շահի մասին քննադատաբար արտահայտվելը Հայաստանում մինչ օրս շարունակում է մնալ տաբու, և անգամ այս խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպություններն են երբեմն խուսափում «ոչ հայրենասիրական կեցվածք որդեգրել»:
Amnesty International-ը ևս փաստում է, որ անկախությունից ի վեր Հայաստանում շատ բան է արվել քաղաքական ու քաղաքացիական ազատություններն ընդարձակելու համար, այդուամենայնիվ, պաշտոնական Երևանը մինչ օրս լիովին չի իրագործել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ տեսակետների ազատ արտահայտումը երաշխավորելու և խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ:
«Ամեն օր մամուլում տարատեսակ սոցիալական ու քաղաքական մեկնաբանություններ են հրապարակվում, և կառավարությունն ու պաշտոնյաները հիմնականում հանդուրժում են իրենց ուղղված քննադատությունը, սակայն, տաբու են մնում ղարաբաղյան խնդիրը, բանակում զինվորների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու սպառնալիքները, տարածված բնույթ է կրում նաև խտրական վերաբերմունքն ու բռնությունները սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Եթե նույնիսկ պետությունը ուղղակիորեն պատասխանատվություն չի կրում այս խտրականության կամ բռնության համար, միևնույնն է, շատ քիչ ջանք է ներդնում դրանց հակազդելու համար»,- հայտարարում է միջազգային կազմակերպությունը, մանրամասնելով՝ պաշտոնյաները որպես կանոն մեղադրում են «զայրացած ամբոխին» և թոթվում են ուսերը, մինչդեռ բռնությունների համար պատասխանատու անձինք հաճախ այդպես էլ մնում են անպատիժ, տուժողները՝ անպաշտպան: Զեկույցում առանձին բաժնով իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է օրինակ այն լրագրողներին ու իրավապաշտպաններին, ովքեր ճնշումների կամ սպառնալիքների են ենթարկվել, երբ բարձրաձայնել են բանակում կասկածելի հանգամանքներում արձանագրված զոհերի կամ հրամանատարական կազմի կամայականության մասին:
«Կարծիք կա, որ այս դեպքերում ճնշումները գալիս են բարձրաստիճան պաշտոնյաներից»,- փաստում է միջազգային կազմակերպությունն ու մեջբերում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը «Զինուժին», որտեղ վերջինս պնդել էր, թե «նրանք, ովքեր խոսում են բանակի խնդիրներից՝ հայրենիք, բարոյականություն ու արժանապատվություն չունեցող մարդիկ են»:
Փաստելով, որ այսօրինակ հայտարարություններն ու ճնշումները զսպող ազդեցություն են ունենում լրագրողների և իրավապաշտպանների վրա՝ հեղինակավոր կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել, որ վերջիններս կկարողանան ազատորեն իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը՝ առանց վախի, որ կենթարկվեն հետապնդման կամ պատասխանատվության:
Պաշտոնական Երևանին տրված հանձնարարականների շարքում Amnesty International-ը նաև հորդորում է քայլեր ձեռնարկել, որպեսզի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները չենթարկվեն խտրական վերաբերմունքի՝ ոչ օրեսդրությամբ, ոչ էլ իրական կյանքում:
Այս բաժնում ևս բերվում են կոնկրետ օրինակներ, այդ թվում՝ DIY ակումբի վրա անցած տարի կատարված հարձակումը, որը իշխող կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը բնութագրել էր որպես «հասկանալի և արդարացված», ընդդիմադիր դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ կոչ էր արել պայքարել համասեռամոլության տարածման դեմ՝ դա որակելով որպես ազգային անվտանգության խնդիր:
«Հորդորում ենք անում Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել, կարգապահական և այլ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր բացասական արտահայտություններ են հնչեցնում սեռական փոքրամասնությունների հասցեին և դրանով իսկ բորբոքում կամ արդարացնում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը»,- ասված է Amnesty International կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում: