Ուսանողները գոհ չեն Աշոտյանի հետ հանդիպումից
Your browser doesn’t support HTML5
Ուսման վարձերի թանկացման դեմ պայքարող ուսանողները այսօր Կառավարության շենքի առջեւից երթով շարժվել են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, ապա ԿԳՆ-ում հանդիպել նախարար Աշոտյանին։ Աշոտյանն ասել է, թե իրենք փորձելու են օրենսդրական նախաձեռնությունների միջոցով մեղմել ուսանողների ֆինանսական պարտավորությունները։ Ուսանողները սակայն գոհ չեն հանդիպման արդյունքներից։