Բրեդլի Մենինգը 35 տարվա ազատազրկման դատապարտվեց

ԱՄՆ -- Բրեդլի Մենինգին ուղեկցում են Մերիլենդ նահանգի դատարան, 21-ը օգոստոսի, 2013թ․

WikiLeaks կայքին ամերիկյան գաղտնի փաստաթղթեր տրամադրած ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման:

Մեղադրող կողմը պահանջում էր 25-ամյա զինծառայողին 60 տարվա ազատազրկման դատապարտել: Մենինգը, մասնավորապես, մեղադրվում էր լրտեսության և թշնամուն աջակցելու մեջ, սակայն դատարանը այս մասով արդարացրեց նրան:

Իրաքում ծառայելու տարիներին Բրեդլի Մենինգը WikiLeaks կայքին էր փոխանցել շուրջ 700,000 գաղտնի փաստաթղթեր, այդ թվում ամերիկյան դիվանագիտական գաղտնի հեռագրեր և Իրաքում և Աֆղանստանում ընթացող ամերիկյան ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններ: Դա ամերիկյան պատմության մեջ գաղտնի փաստաթղթերի ամենամեծ արտահոսքն էր: