Կարեն Ներսիսյանը` Ղարաբաղի ԱՎԾ նախագահ

Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Ներսիսյանը նշանակվել է Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության նախագահ` վեց տարի ժամկետով։ Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

Կարեն Ներսիսյանը այս պաշտոնում փոխարինում է Մանուշ Մինասյանին, ում լիազորությունները իր դիմումի համաձայն անցած շաբաթ վաղաժամկետ դադարեցվեցին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: