Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի` Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը, հաղորդում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն՝ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն:
Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաև բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:
Կազմակերպությունը նաև վերանայել է ազգային արժույթի առաստաղը ՝ սահմանելով այն Baa3` Baa1-ի փոխարեն, ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում: