Ադրբեջանցի սպան խեղդվել է ծովում

Ադրբեջանի բանակի զինծառայողները Բաքվում զորահանդեսի ժամանակ, մայիս, 2013թ․

Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի սպա, ավագ լեյտենանտ Էլչին Գադիմովը ձկնորսության ժամանակ խեղդվել է ծովում՝ Զիրե ավանից ոչ հեռու, այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:

Սպայի դին առայժմ հայտնաբերված չէ, որոնողական աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, փոխանցում է APA-ն: