«Ֆեմենն» Ուկրաինայի իշխանություններից թիկնապահներ է պահանջում

«Ֆեմեն» շարժման բողոքի ակցիաներից մեկը, արխիվ

«Ֆեմեն» ուկրաինական շարժումը երկրի ներքին գործերի նախարարությունից պահանջում է թիկնապահներ տրամադրել իրենց և ապահովել ակտիվիստների անվտանգությունը։

Շաբաթ օրը Օդեսայում մի քանի ակտիվիստներ հարձակման ու ծեծի են ենթարկվել: Շարժման ղեկավարը պնդում է, որ հարձակման թիկունքում ուկրաինական հատուկ ծառայություններն են։

«Ֆեմենի» կին ակտիվիստները սովորաբար տարբեր երևույթների վերաբերյալ իրենց բողոքն արտահայտում են հրապարակավ մինչև գոտկատեղը մերկանալով։