Տեսակետների խաչմերուկ, 17 օգոստոսի, 2013
Your browser doesn’t support HTML5
Բավական դժգոհությունների տեղիք է տվել մայրաքաղաքի փողոցները մասնավոր ընկերությանը՝ «Փարքինգ Սիթի Սերվիսին» հանձնելու քաղաքապետարանի նախաձեռնությունը, ըստ որի սեպտեմբերի 1-ից վարորդները կվճարեն մեկ ժամ կայանելու համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ շաբաթվա համար` հազար դրամ, մեկ ամսվա համար` երկու հազար դրամ, մեկ տարվա համար` 12 հազար դրամ: Այդ նախաձեռնության մասին են բանավիճում «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը եւ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: