Գյուլն ուզում է, որ Ղարաբաղում թյուրքալեզու երկրների գագաթնաժողով անցկացվի

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ելույթի ժամանակ, արխիվ

«Թյուրքական աշխարհի բոլոր նշանակալի հարցերը գլխավորում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ադրբեջանի հողերի օկուպացման կապակցությամբ ստեղծված իրադրությունը անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի նախագահի Աբդուլա Գյուլը՝ ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում:

Ադրբեջանական Գաբալա քաղաքում անցկացվող հանդիպման ժամանակ իր ելույթում Գյուլը ասել է նաև, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում:

«Մենք մեր ուժերի ներած չափով կաջակցենք խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում այդ հիմնախնդրի լուծմանը: Ցանկանում եմ, որպեսզի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ: