Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր առավոտից բողոքի ցույց էին կազմակերպել մայրաքաղաքի Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք պատմեցին, որ շենքը վթարային է, և իրենց կյանքին ամեն օր վտանգ է սպառնում, սակայն իշխանությունները չեն ցանկանում լուծել իրենց վերաբնակեցման հարցը։
Անիմաստ համարելով սպասելը՝ բնակիչները որոշել էին անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջել հարցի պատասխանը։
400֊ից ավելի բնակիչ ունեցող շենքը, ցուցարարների խոսքով, իրենց աչքի առջև քանդվում է։ Բնակիչները օգնության խնդրանքով դիմել է իշխանության տարբեր օղակների, սակայն պատասխանը միշտ նույնն է՝ վերաբնակեցում հնարավոր կլինի միայն 2015 թվականին։ Մինչդեռ ըստ բնակիչների, չորրորդ կարգի վթարային ճանաչված շենքը այդքան չի դիմանա։
Քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարների բողոքը լսեց Երևանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Դժգոհ մնալով քաղաքապետարանի ներկայացուցչի հետ զրույցից, ցուցարարները որոշեցին բողոքի ակցիան շարունակել կառավարության շենքի դիմաց։ Այստեղ էլ նրանք պահանջեցին վարչապետի հետ հանդիպում, առաջարկեցին կառավարության անդամներին գնալ և իրենց շենքում մի քանի ժամ ապրել, ինչից հետո էլ որոշում կայացնել վերաբնակեցման հարցով։Նրանք նաև հայտարարեցին, որ այս ակցիաները շարունակական են լինելու։