Եգիպտոսում երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների վրա ուժայինների հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 525-ի, բախումներում 3 հազար 717 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ տվյալները այսօր հրապարակել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ զոհվածների թվում են ոստիկանության 43 աշխատակիցներ:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր վերահաստատել է Եգիպտոսի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու իր կոչը:
«Նրանք, ովքեր լուռ են մնում սպանդին դեմ հանդիման, նույնքան հանցավոր են, որքան այն գործադրողները», - հայտարարել է Էրդողանը: