«Երևան Կաթ»-ի պաղպաղակների արտադրության արգելանքը վերացվեց

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի երեկվա որոշմամբ վերացվել է «Երևան Կաթ» ընկերության կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը:

Հիշյալ պաղպաղակների արտադրությունը արգելվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 6-ի որոշմամբ, որով նաև «Երևան Կաթ» ընկերության տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքէջի փոխանցմամբ՝ այդ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Երևան Կաթ»-ի տնօրենը ծառայություն է ներկայացրել գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օգոստոսի 12-ի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն՝ ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ: