Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունը արդարացնում է ուժի կիրառումը

Եգիպտոս - Կահիրեի Նահդա հրապարակը Մուրսիի նստացույց անցկացնող կողմնակիցների վրա ուժայինների հարձակումից հետո, 14-ը օգոստոսի, 2013թ․

Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունները արդարացնում են ուժի կիրառումը Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների նկատմամբ:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հազեմ Բեբլաուին իր հեռուստաուղերձում հայտարարել է, թե իշխանությունները պարտավոր էին «վերականգնել անվտանգությունը»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ երեկ Եգիպտոսում ժամանակավոր իշխանությունների կողմից իրականացված գործողությունների հետևանքով զոհվել է 278 մարդ, վիրավորների թիվը անցնում է 2 հազարը:

Երկրում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, 11 նահանգներում սահմանվել է պարետային ժամ: