ՀՀԿ-ն որոշել է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել Արմեն Կարապետյանի թեկնածությունը

Your browser doesn’t support HTML5

Իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզային կառույցի խորհրդի անդամ Արմեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ մասին կուսակցության կենտրոնական գրասենյակում օգոստոսի 14-ին հրավիրված Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: