Բնապահպանական հասարակական կազմակերպություններն աշնանը կրկին կդիմեն դատարան՝ վիճարկելու Թեղուտի հանքի շահագործման համար տրամադրված որոշումների օրինականությունը:
Սա կլինի հանքի շահագործման որոշումները դատական կարգով վիճարկելու երկրորդ փորձը, քանի որ 3 հասարակական կազմակերպություններ դեռ մի քանի տարի առաջ դիմել էին դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Թեղուտի հանքավայրի շահագործման համար Էներգետիկայի, Բնապահպանության նախարարությունների և Կառավարության տրամադրած բոլոր որոշումները:
Դատարանը որոշել էր, որ ՀԿ-ները չեն կարող համարվել պատշաճ հայցվոր և հայցադիմումը չէր ընդունել վարույթ։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս որոշումը անփոփոխ մնաց նաև Վճռաբեկ դատարանի կողմից:
«Դատարանը հիմնավորեց, որ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի դատարան դիմելու եթե խախտվել է հենց ՀԿ-ի՝ որպես իրավաբանական անձի կամ դրա անդամների իրավունքը: Իսկ մեր դեպքում հայցը դիտարկվեց որպես վերացական հայց, քանի որ կոնկետ իրավունք չի խախտվել: Ստացվում է, որ հասարակությունը որևէ իրավական մեխանիզմ չունի հանրային հարցերին վերաբերող վարչական մարմինների որոշումները վիճարկելու», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2010 թվականի իր մեկ այլ որոշման մեջ մեկնաբանել էր, որ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի իրականացնելու հանրային շահերի պաշտպանություն, որը գտնվում է տվյալ կազմակերպության գործունեության շրջանակում, այդ թվում և դատական կարգով:
Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ Սահմանադրական դատարանի կայացրած այս որոշումը ևս անտեսվեց Վճռաբեկ դատարանի կողմից և հայցադիմումը վարույթ չընդունվեց, որից հետո դիմեցին Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին, որպեսզի պարզեն, թե արդյոք վարույթ չընդունելով ՀԿ-ի հայցադիմումը դատարանը խախտել է այդ բնապահպանական կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1998 թվականին:
«Եվ ստացանք որոշում, որում նշված է, որ այն կազմակերպությունը, որը զբաղվում է բնապահպանական խնդիրներով, իրավունք ունի շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերով դիմել դատարան և վիճարկել համապատասխան որոշումները», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն հաստատեց, որ խախտվել է կոնվենցիան, կոնկրետ դրա 9.2-րդ կետը, որը ՀԿ-ների համար ապահովում է դատական մատչելիություն:
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր որոշման մեջ նաև առաջարկել է Հայաստանին «միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկրի դատական մարմինները գործեն ընդունված միջազգային կոնվենցիայի կետերին համապատասխան»: Օրհուսի կոնվենցիան ուղիղ պատասխանատվություն չի նախատեսում: Բայց, Արթուր Գրիգորյանի խոսքով, դա չի նշանակում, որ կարելի է չիրականացնել ստանձնած միջազգային պատասխանատվությունը. - «Արդեն հասարակությունը պետք է գրագետ պայքար տանի, որպեսզի հասնի իր իրավունքների պահպանմանը»:
Բնապահպանության նախարարությունից ընդհանրապես որևէ կերպ չարձագանքեցին Օրհուսի կոնվենցիայի խախտման վերաբերյալ մեր հարցին: