Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարածք կտրամադրի և ֆինանսական աջակցություն կցուցաբերի «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը:
«Վիքիմեդիա Հայաստանը» համակարգում է բոլոր հայալեզու վիքի նախագծերը եւ համագործակցում ամերիկյան «Վիքիմեդիա հիմնադրամի» («WikimediaFoundation») հետ:
Հայերեն «Վիքիպեդիայի», այսինքն՝ առցանց հանրագիտարանի առաջին էջը ստեղծվել է 2005 թվականին: 2006 թվականից հայերեն «Վիքիպեդիան» սկսեց զարգանալ, հայերեն գրառումների քանակը կտրուկ աճեց։
Թեև «Վիքիպեդիան» բաց հարթակ է յուրաքանչյուր խմբագրի համար, այնուամենայնիվ, խմբով աշխատելու եւ գրասենյակի կարիք հայաստանյան համակարգողներն ու մասնակիցները ունեն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի խորհրդի անդամ Ալեքսեյ Չալաբյանը: 2006 թվականին արդեն կար «Վիքիպեդիայի» վրա աշխատողների խումբ, սակայն 2011 թվականին խումբը սկսեց մտածել հասարակական կազմակերպություն հիմնելու մասին:
«Գրասենյակ առաջին հերթին նոր մասնակիցներ ներառելու համար է պետք: Մենք սովոր ենք աշխատել առցանց, մարդ կա, որ դա չի պատկերացնում: Եթե մենք ուզում ենք ներգրավել թոշակի անցած գիտնականներին, որոնք ունեն շատ մեծ պոտենցիալ, բայց այս պահին չեն աշխատում, դա շատ լավ միջոց է մի տեղ հավաքելու, ցույց տալու, բացատրելու»,- նշեց Չալաբյանը:
Այժմ հայերեն «Վիքիպեդիան» ունի մոտ 70 հազար հոդված: Ալեքսեյ Չալաբյանն ասաց, որ հայերեն «Վիքիպեդիան» ունի շատ բացթողումներ, որոնք կարող են լրացնել միայն համատեղ ուժերով։
Չալաբյանի խոսքով՝ հայերեն «Վիքիպեդիան» համակարգող հասարակական կազմակերպությունն ունի գործառույթներ, որոնք անհատ մասնակիցները կատարել չեն կարող:
Օրինակ, նա նշեց, որ աշխատանքային խմբի խնդրանքով «Հայկական հանրագիտան» հրատարակչության հեղինակած տասնյակից ավել հանրագիտարանները թողարկվել են ազատ արտոնագրով՝ թույլատրելով այդ նյութերի ազատ օգտագործումը բոլորի կողմից, հեղինակներին նշելու և փոփոխված տարբերակները, նույն ազատ պայմաններով տարածելու պայմանով։
«Վիքիպեդիա» հանրագիտարանի առցանց համակարգը ներառում է 286 լեզուներով գրառումներ և պարունակում շուրջ 37 միլիոն հոդված: «Վիքիպեդիան» համարվում է համացանցային ամենահայտնի տեղեկատուն: