Կենսաթոշակների նշանակման և վճարման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, «մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի և Վ. Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն»: «Մասնավորապես՝ Գ. Թադևոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տևական ժամանակով կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև` իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները: Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել են զգալի չափերի կենսաթոշակի գումարներ», - ասված է դատախազության հաղորդագրությունում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի՝ յուրացման կամ վատնման, Ալեքսանյանին, Սարհատյանին եւ Գրիգորյանին՝ յուրացման կամ վատնման, փաստաթղթերի կեղծման համար պատիժ նախատեսող հոդվածներով, վերջինի նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն, դադարեցվել է համաներման ակտի ընդունման հիմքով:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011 թվականի մայիսին: