100 հազար ստորագրություն՝ Մենինգին Նոբելյան մրցանակ շնորհելու օգտին

ԱՄՆ - Բրեդլի Մենինգին (կենտրոնում) տեղափոխում են դատարան, Ֆորթ Միդ, Մերիլենդ, 18-ը հուլիսի, 2013թ․

Ամերիկյան իրավապաշտպան RootsAction խումբը հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն, որոնցով ցանկանում է միջնորդել, որ Նոբելյան կոմիտեն այս տարվա Խաղաղության մրցանակը հանձնի WikiLeaks կայքին ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու համար մեղադրվող զինվորական Բրեդլի Մենինգին:

Իրավապաշտպան կազմակերպությունը ստորագրություններով նամակը Նոբելյան կոմիտեին է հանձնել երեկ:

Իրավապաշտպան կառույցի համահիմնադիր Նորման Սոլոմոնը հայտարարել է, թե ամերիկյան գաղտնի փաստաթղթերը WikiLeaks-ին հանձնելով՝ Մենինգը օգնեց կրճատել պատերազմը Իրաքում: