Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան, քիչ առաջ հայտնեց Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում կայանալիք ռուս - ադրբեջանական բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել, առաջին հերթին, երկու պետությունների առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ հատվածում համագործակցության խորացման հարցեր:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները անդրադառնալու են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի, Կասպից ծովի իրավական ռեժիմի առանցքային հարցերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: