Ամերիկյան դեսպանատները կվերսկսեն աշխատանքը

Միացյալ Նահանգները կվերաբացի ահաբեկչական հնարավոր սպառնալիքի պատճառով Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում անցած շաբաթ փակված 19 դեսպանատներից 18-ը։

Դեռևս փակ է մնում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Եմենում։ Այս դեսպանատան աշխատակիցները անցած շաբաթ տարհանվել էին։ Առայժմ փակ կմնա նաև Պակիստանի Լահոր քաղաքում տեղակայված ամերիկյան հյուպատոսությունը։