Քելլի․ «Ուորլիքը ամենատաղանդավոր և փորձառու դիվանագետներից է»

Իեն Քելլի, արխիվ

Ջեյմս Ուորլիքը «ամենատաղանդավոր և փորձառու դիվանագետներից է», հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ից համանախագահի պաշտոնակատար Իեն Քելլին:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, մեկնաբանելով Ուորլիքի նշանակումը Մինսկի խմբի համանախագահ՝ Քելլին ասել է․ - «Ինչպես հայտարարեց պետքարտուղար Քերրին, մենք վստահ ենք, որ նա հսկայական աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում: Նրա նշանակումը ևս մեկ վկայություն է, որ ԱՄՆ-ը բարձր առաջնայնություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

Քելլին հավելել է, որ իր համար պատիվ էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը զբաղեցնելը, և ինքը կշարունակի այդ պաշտոնում իր գործունեությունը մինչև սեպտեմբեր, երբ Ուորլիքը կստանձնի պարտականությունները: